ԱՄՆ պետքարտուղար և ազգային անվտանգության խորհրդական Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Կուբայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նորություններ շուտով կհրապարակվեն։ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Կուբան «տնտեսական և քաղաքական բարեփոխումների կարիք ունի»։
«Անհնար է շտկել նրանց տնտեսությունը՝ առանց կառավարման համակարգը փոխելու։ Նրանք մեծ խնդիրներ ունեն, դրանում կասկած չկա։ Կուբայի վերաբերյալ նորություններ շուտով կլինեն. մենք աշխատում ենք դրա վրա», – ընդգծել է Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 5-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է սկսել Կուբայի նկատմամբ հետագա գործողությունների մշակումը Իրանի դեմ ռազմական գործողության ավարտից հետո։