Փաշինյանն ապրիլի 1-ին կհանդիպի Պուտինի հետ

Փաշինյանն ապրիլի 1-ին կհանդիպի Պուտինի հետ

31 մարտի 2026 – 14:31 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այցի շրջանակում Մոսկվայում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության՝ կողմերը նախատեսում են քննարկել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրման համագործակցության հարցերը:

Օրակարգում ընդգրկվել են նաև տարածաշրջանային կարևոր թեմաներ, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացման հեռանկարները։

Leave a Comment