Արգելվել է անկախության շարժման մասին ֆիլմի ցուցադրությունը. ՍիվիլՆեթ

Տիգրան Պասկևիչյանի Հանրային հեռուստաընկերության պատվերով ստեղծված «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը որևէ ձևաչափով չի ցուցադրվի։ Դատարանը բավարարել է ֆիլմի օգտագործումն ու տարածումը արգելելու մասին Հանրային հեռուստաընկերության հայցը։Այս մասին հայտնում է ՍիվիլՆեթը:

«Իրենք համարում են, որ չի կարելի ցույց տալ, թե ինչ է տեղի ունեցել 88-ի շարժումից մինչև անկախության հռչակումը»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ֆիլմի հեղինակ Պասկևիչյանը։

Հայցվորը պահանջում է «արգելել ֆիլմի տարածումը, բնօրինակները վարձույթով տալը, բնօրինակի կամ օրինակների փոփոխությունը, թարգմանումը, վերամշակումը, վերադաշնակումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, հաղորդումը հանրությանը, հրապարակային կատարումը, հաղորդումը մալուխով, հեռարձակումը և վերահեռարձակումը»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում

Leave a Comment