Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովը հաստատել է Հորմուզի նեղուց-ով անցնող նավերի համար վճար սահմանելու ծրագիրը, հաղորդում է Fars News Agency-ն։ Նախագծի առանցքային դրույթներով նախատեսվում է նաև ԱՄՆ-ի և Իսրայելի համար նեղուցով անցման արգելք։
Փաստաթուղթը ընդգծում է Իրանի և նրա զինված ուժերի ինքնիշխան դերը տարածաշրջանում, ինչպես նաև Օմանի հետ համագործակցությունը՝ իրավական ռեժիմի ձևավորման շրջանակում։ Բացի այդ, ծրագրով սահմանվում են սահմանափակումներ այն երկրների նկատմամբ, որոնք մասնակցում են Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներին։