Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող Մհեր Ավետիսյանին պարգևատրել է պատվոգրով՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև մշակութային և մարդասիրական կապերի զարգացման գործում ունեցած ներդրման համար։
Պետության ղեկավարի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։
«Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև մշակութային և մարդասիրական կապերի զարգացման գործում ունեցած ներդրման համար Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիրով պարգևատրել «Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մհեր Վարդանի Ավետիսյանին», – նշվում է փաստաթղթում։