Խարգ կղզու գրավnւմը ոչ միայն չի իջեցնի նավթի համաշխարհային գները, այլ նկատելիորեն կարող է բարձրացնել դրանք․ Վարդան Ոսկանյան

ԱՄՆ-ի նախագահ Թրսմփի հերթական գրառման սպառնալիքը Պարսից ծոցում գտնվող իրանական Խարգ կղզին գրավելու մասին, եթե նույնիսկ տեղի ունենա, ապա, ըստ էության, ոչինչ չի փոխի Հորմուզի նեղուցի ճակատագրում։

Մոտ 25 քառակուսի կիլոմետր տարածքով այս կղզու միջոցով է արտահանվում Իրանի նավթի առյուծի բաժինը, սակայն այդ նավթը, միևնույն է՝ պետք է անցնի Հորմուզի նեղուցով, որպեսզի մտնի միջազգային շուկա, իսկ նեղուցը կառավարվում է Իրանի կողմից։

Այնպես որ, բացի նման գործողության՝ ԱՄՆ-ի համար ռազմական ռիսկերից, կղզու գրավումը ու միայն չի իջեցնի նավթի համաշխարհային գները, այլ ընդհակառակը՝ նկատելիորեն կարող է բարձրացնել դրանք։

Հետևաբար այսպիսի ճանապարհով գնալն այս պահին խոշոր հաշվով ստեղծելու է միայն էլ ավելի փակուղային իրավիճակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment