Հայաստանի ավանդական ուշուի հավաքականը Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացված Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում նվաճել է մեկ արծաթե և երեք բրոնզե մեդալ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Մարտի 26-30-ը կայացած մրցաշարում հայկական թիմը մեդալներ է նվաճել հիմնականում սանդա մրցաձևում։
Մարզաձևի երիտասարդների պայքարում 52 կգ քաշային Կարեն Սահակյանը դարձել է աշխարհի փոխչեմպիոն՝ նվաճելով արծաթե մեդալ։ 56 կգ քաշային Ռուբեն Մելքոնյանը և 75 կգ քաշային Տիգրան Թովմասյանը նվաճել են բրոնզե մեդալներ։
Պատանիների տարիքային խմբում Գրիշա Ալիխանյանը 45 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ:
