Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանին

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին X սոցիալական ցանցում հայերեն գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։

«ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին` իրանցիների տեղափոխման և մարդասիրական օգնության հարցերում, մեծ գնահատանքի է արժանի։ Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը, և եղբայրական այս քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ»։

Leave a Comment