Բարի գալուստ Arman Airlines. Ծառուկյանը Պուլասիի դեմ հաղթական գոտեմարտից հետո ինքնատիպ գրառում է կատարել

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում կայացած «RAF 07» ըմբշամարտի մրցաշարի գլխավոր մենամարտում UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը ջախջախիչ հաղթանակ է տոնել ամերիկացի ըմբիշ և բլոգեր Ջորջիո Պուլասի նկատմամբ (9:3 հաշվով):

Գոտեմարտից անմիջապես հետո Ծառուկյանն իր Instagram-յան էջում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երևում է նրա բացահայտ առավելությունը։ Տեսանյութին կից Ծառուկյանը կատարել է հետևյալ գրառումը.

​«Տիկնայք և պարոնայք, բարի գալուստ Arman Airlines»:

 

Leave a Comment