
Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) հայտարարել են, որ ակտիվացրել են իրենց հակաօդային պաշտպանության համակարգերը՝ Իրանից հնարավոր հարձակման ֆոնին։ Ըստ ԱՄԷ-ի պաշտպանության նախարարության՝ երկրի տարբեր հատվածներում լսված պայթյունների և ձայների պատճառը հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքն է, որոնք որսում են բալիստիկ և թևավոր հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր, գրում է BBC-ին։
Հաղորդագրությունը հրապարակվել է նախարարության պաշտոնական էջում X սոցիալական հարթակում։
Նշվում է, որ այս զարգացումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելն ու Քուվեյթը տեղեկություններ էին հայտնել Իրանի հնարավոր հարձակումների մասին։