Ֆինլանդիայում երկու անօդաչու թռչող սարք է ընկել



Միջազգային



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին                     


Երկու, ենթադրաբար ուկրաինական, ԱԹՍ-ների անկման մասին հայտնել է Ֆինլանդիայի վարչապետ Պետտերի Օրպո-ն։  «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ երկրի հարավ-արևելքում՝ ծովային գոտում և Ռուսաստանի սահմանին մոտ, նկատվել են մի քանի «դանդաղ շարժվող օբյեկտներ», գրում է YLE-ն։ Ոստիկանությունը շրջափակել է ԱԹՍ-ների ընկնելու վայրերը և սկսել հետաքննություն։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Օրպոն ԱԹՍ-ների անկումը անվանել է «տարածքային ամբողջականության խախտում»։ «Հավանաբար դրանք ուկրաինական անօդաչու սարքեր են, սակայն հանգամանքները դեռ պարզվում են, և մանրամասները կհայտնենք ավելի ուշ»,– հավելել է նա։ Վարչապետը նաև նշել է, որ վերջերս ուկրաինական ուժերը հարվածներ են հասցրել Ռուսաստանի այն շրջաններին, որոնք սահմանակից են Ֆինլանդիային։ Մարտի 29-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հաստատել է, որ կրկին հարված է հասցրել Բալթիկ ծովի խոշորագույն ռուսական նավթային նավահանգիստներից մեկին՝ Ուստ-Լուգային։

Անօդաչու սարքերը գնալով ավելի հաճախ են ընկնում նաև Բալթյան երկրների տարածքում։ Մարտի վերջին Լիտվայի, Էստոնիայի և Լատվիայի իշխանությունները հայտարարել էին, որ իրենց օդային տարածք են ներխուժել ենթադրաբար ուկրաինական ԱԹՍ-ներ։




Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment