Փաշինյանի ֆեյք աջակիցները․ «Փաստ» – Yerevan Today

«Փաստ»-ը գրում է. Մեր ձեռքի տակ է հայտնվել կադրեր, թե ինչպես է Հայկ Կոնջորյանի վարորդը ձևանում ՔՊ աջակից ու Նիկոլ Փաշինյանից ստանում ՔՊ բուկլետ-քարտեզը։

Հայկ Կոնջորյանը շեֆին իբր լավություն է ուզում արած լինի՝ հաճոյանալով Փաշինյանին ու կարգադրելով իր վարորդին ձևանալ հասարակ քաղաքացի` հասարակական տրանսպորտում, հանդես գալով պատահական ուղևորի դերում։

Վերջին շրջանում քաղաքացիների կողմից համընդհանուր մերժումն ու վատ վերաբերմունքը, ըստ երևույթին, ստիպել են, որ իշխանականները անցնեն կեղծ աջակիցների բեմադրության։

Առավոտյան էլ «Հրապարակ»-ը գրել էր, որ Փաշինյանի թիկնազորը Շենգավիթում ամենագնացներով տատիներ էր բերում հանդիպման վայրեր՝ նրան համբուրելու և աջակցության ֆեյք տեսարաններ բեմադրելու համար։

Ստացվում է՝ իրական աջակցություն գոյություն չունի, և այն սկսում են բեմադրել։

Leave a Comment