«Եթե գերնպատակը Նիկոլի հեռացումն է, ինչո՞ւ չեն համախմբվում Կարապետյանի շուրջ»․ Սամվել Ֆարմանյան

«Եթե գերնպատակը Նիկոլի հեռացումն է, ինչո՞ւ չեն համախմբվում Կարապետյանի շուրջ»․ Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատերս ասում ենք՝ Քոչարյանը մեկ անգամ ևս օգնում է Նիկոլին վերարտադրվել:
2.) Քոչարյանն ասում է՝ մենք ընդդիմադիր դաշտում երկրորդ-երրորդ ուժն ենք ու հաստատ անցնելու ենք խորհրդարան:
Հիմա, խնդրո ելակետային առարկան ո՞րն է. հունիսի 7-ին Նիկոլի վերարտադրությունը կանխելը, թե՞ խորհրդարանում փոքր ֆրակցիա ունենալը կամ ընդդիմադիր ձայներ փոշիացնելը: Ո՞րը…
Հ.Գ. Սամվել Կարապետյանն այսօր ընդդիմադիր դաշտում ունի ամենամեծ վարկանիշը: Եթե բոլորի գերնպատակը, ինչպես իրենք են ասում, Նիկոլի հեռացումն է, բացատրե՜ք ինձ քաղաքականության կեղծ մարգարեներ, ի՞նչն է խանգարում մյուս բոլոր ընդդիմադիր ուժերին, հոսանքներին, առաջնորդներին ու անհատներին համախմբվել Կարապետյանի շուրջ ու լուծել այդ գերհարցը: Թե՞ կասկածում եք, որ միացյալ ընդդիմություն-գերեզմանափոր ընտրության դեպքում հարցը լուծվելու է մինչև քվեարկությունը: Միգուցե նպատակի հարցո՞ւմ են նիկոլություն անում: Հը՞»:

Աղբյուրը`   Սամվել Ֆարմանյան

Leave a Comment