Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդի հետ զրույցում դատապարտել է Մերձավոր Արևելքի կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակումները: Հնդկաստանի վարչապետը այս մասին գրել է իր Ֆեյսբուքյան էջում:
Հնդկաստանի վարչապետի խոսքով՝ նրանք քննարկել են «Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը»։
«Ես վերահաստատեցի Հնդկաստանի կողմից տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների դատապարտումը։
Մենք համաձայնության եկանք նավարկության ազատության, բացության և նավագնացության ուղիների անվտանգության ապահովման անհրաժեշտության հարցում», – նշել է Մոդին։