Իրանը տեղեկացրել է ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) մարտի 27-ին Յազդ նահանգի Արդական քաղաքում գտնվող ուրանի խտանյութի արտադրական օբյեկտի վրա հարձակման մասին։ Այս մասին հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը։
«Իրանը տեղեկացրել է ԱԷՄԳ-ին, որ Յազդ նահանգում (հայտնի է նաև որպես Արդական) գտնվող Շահիդ Ռեզաի Նեջադի գործարանը այսօր հարձակման է ենթարկվել։ Ռադիացիայի ավելցուկային մակարդակ չի հայտնաբերվել։ ԱԷՄԳ-ն ուսումնասիրում է ստացված տեղեկատվությունը», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։
ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կրկին ընդգծել է ռազմական հակամարտության ժամանակ զսպվածության անհրաժեշտությունը՝ միջուկային միջադեպից խուսափելու համար։