Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել են իրանցի 6 դիվանագետ․ հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
Դիվանագիտական գերատեսչությունը նրանց մահը որակել է կազմակերպված ահաբեկչության օրինակ և ոտնձգություն՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների նկատմամբ։