Միրզոյանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել — Հայաստանի Հանրային Ռադիո

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարարները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները:

Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը նաև քննարկել են տարածաշրջանային և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր:

Leave a Comment