Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հռչակվել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված շախմատի 19th Agzamov Memorial միջազգային մրցաշարի հաղթող։
Մարտիրոսյանը հնարավոր 10-ից վաստակել է 7,5 միավոր՝ 1-2 տեղերը բաժանելով ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Արտյոմ Ուսկովի հետ։ Լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչումն ու առաջին հորիզոնականը բաժին են հասել հայ շախմատիստին։
Տաշքենդում կայացած մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմում էր 80 հազար դոլար։