Հայկ Մարտիրոսյանը՝ 19th Agzamov Memorial շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հռչակվել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված շախմատի 19th Agzamov Memorial միջազգային մրցաշարի հաղթող։

Մարտիրոսյանը հնարավոր 10-ից վաստակել է 7,5 միավոր՝ 1-2 տեղերը բաժանելով ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Արտյոմ Ուսկովի հետ։ Լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչումն ու առաջին հորիզոնականը բաժին են հասել հայ շախմատիստին։

Տաշքենդում կայացած մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմում էր 80 հազար դոլար։

Leave a Comment