UFC-ի կիսաթեթև և թեթև քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը պատրաստվում է վերադառնալ մեծ սպորտ։ Ակնկալվում է, որ իռլանդացին իր հաջորդ մենամարտը կանցկացնի UFC-ի մինչև 66 կգ քաշային կարգի նախկին տիտղոսակիր, ամերիկացի Մաքս Հոլոուեյի հետ։
Նշվում է, որ Մաքս Հոլոուեյն ամենահավանական թեկնածուն է Մաքգրեգորի հետ մենամարտելու համար։ Միևնույն ժամանակ, Խորխե Մասվիդալը չի դիտարկվում որպես պոտենցիալ մրցակից։ Սպասվում է, որ Մաքգրեգորի վերադարձը կկայանա հուլիսի 11-ին՝ Լաս Վեգասում անցկացվելիք UFC 330 մրցաշարի շրջանակներում։
Հիշեցնենք, որ մարտի 20-ին լրացել է Մակգրեգորի 18-ամսյա որակազրկման ժամկետը։ Այն սահմանվել էր Combat Sports Anti-Doping (CSAD) հակադոպինգային կոմիտեի կողմից 2025 թվականի հոկտեմբերին, քանի որ մարզիկը 2024 թվականին (հունիսի 13-ին, սեպտեմբերի 19-ին և 20-ին) երեք անգամ բաց էր թողել դոպինգ թեստավորումը։ Այդ բացթողումներից յուրաքանչյուրը որակվել էր որպես «գտնվելու վայրի մասին տեղեկատվության տրամադրման կանոնների խախտում»։
37-ամյա Մաքգրեգորն օկտագոն ամերիկացի Դասթին Պորյեին՝ ոտքի ծանր վնասվածքի պատճառով։ Ընդհանուր առմամբ, դուրս չի եկել 2021 թվականի հուլիսից, երբ UFC 264 մրցաշարի առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտվեց խառը մենամարտերում (MMA) իռլանդացու պրոֆեսիոնալ ակտիվում գրանցված է 22 հաղթանակ և 6 պարտություն։