Wizz Air-ը Երևանից կմեկնարկի երկու նոր ուղղություններով թռիչքներ. Խուդաթյան

Wizz Air-ը Երևանից կմեկնարկի երկու նոր ուղղություններով թռիչքներ. Խուդաթյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ առաջիկայում Wizz Air-ը Երևանից կմեկնարկի երկու նոր ուղղություններով թռիչքներ՝ դեպի Բրյուսել (Բելգիա) և դեպի Էյնդհովեն (Նիդերլանդներ)։

«Քիչ առաջ հանդիպում եմ ունեցել Wizz Air ավիաընկերության առևտրային գծով գլխավոր տնօրեն Իան Մալինի հետ, որի ընթացքում գործընկերները հայտարարել են, որ թվով երրորդ օդանավն են բազավորում «Զվարթնոց» օդանավակայանում»,- ասել է Դավիթ Խուդաթյանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment