Կապանում փլուզվել է սելավատարի պատնեշը․ ջուրը քշել է մեքենաներ, հողատարածքներ են փլուզվել (լուսանկարներ)

Ըստ ՆԳՆ փրկարար ծառայության պաշտոնական հաղորդագրության՝ մարտի 27-ի կեսօրին Կապանում առատ տեղումների պատճառով Ողջի գետի վարարում տեղի չի ունեցել, պարզապես հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը, ինչի հետևանքով ջրաբերուկները տարածվել են ավտոճանապարհին։

Արգելափակվել են ավտոմեքենաներ, ջուրը քշել է մեքենաներ, փլվել են պատնեշներ, հողատարածքներ են փլուզվել։

Դեպքի Վայրում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն է եղել՝ մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ, զրուցել քաղաքացիների հետ, համակարգել աշխատանքները, տեղում աշխատում են նաեւ փրկարարարներն ու ՆԳն աշխատակիցները։

Leave a Comment