Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ռուսերենով շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի կառավարությանը և ժողովրդին աջակցության համար։
«Նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձները և ռուս ժողովրդի աջակցությունը մեզ ոգեշնչում են այս պատերազմում… Իրանի ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանի կառավարությանը և ժողովրդին», — ռուսերենով գրել է Փեզեշքիանը X սոցիալական ցանցում։