Ընտրվել են Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահը և անդամները

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ նիստում հայտնել է, որ ՀՀ Կառավարության կողմից Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր Ներսես Երիցյանի թեկնածությունը:

ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 62-ը: Քվեատուփում առկա է եղել 62 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ներսես Երիցյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 62 պատգամավոր:

Ներսես Երիցյանն ընտրվել է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ:

Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվելու համար Կառավարությունն առաջադրել էր Սրբուհի Հակոբյանի թեկնածությունը:

ԱԺ 107 պատգամավորից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 62-ը: Քվեատուփում առկա է եղել 62 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Սրբուհի Հակոբյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 62 պատգամավոր: Նա ընտրվել է եւ կպաշտոնավարի 3 տարի:

Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվելու համար Կառավարությունն առաջադրել էր Նաիրի Ադամյանի թեկնածությունը: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 62-ը: Քվեատուփում առկա է եղել 62 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:

Նաիրի Ադամյանն ընտրվել է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի պաշտոնում, կպաշտոնավարի 4 տարի:

Գաղտնի քվեարկությունները տեղի են ունեցել մարտի 26-ին:

Leave a Comment