ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանին շտապել և լուրջ վերաբերվել Միացյալ Նահանգների հետ հակամարտությանը վերջ դնելու բանակցություններին՝ ընդգծելով, որ հակառակ դեպքում Թեհրանը կարող է բախվել լուրջ հետևանքների։
«Նրանք ավելի լավ է սկսեն հնարավորինս շուտ լուրջ վերաբերվել դրան, քանի դեռ ուշ չէ, քանի որ երբ դա անեն, այլևս հետդարձի ճանապարհ չկա, և նրանք խնդիրներ կունենան», – գրել է նա TruthSocial սոցիալական ցանցում։
Թրամփը իրանցի բանակցողներին բնութագրել է որպես «տարօրինակ», նշելով, որ «հրապարակավ նրանք ասում են, որ միայն «քննարկում են մեր առաջարկը»»։ Միևնույն ժամանակ, ըստ ԱՄՆ նախագահի, Թեհրանը «աղաչում է ԱՄՆ-ին գործարք կնքել»։