Ապօրինի որսված 43 կգ խեցգետինն առգրավվել և վերադարձվել է ջրամբար. ԲԸՏՄ




Մարտի 25-ին, ժամը՝ 00։10-ի սահմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակից ստացվել է ահազանգ՝ «OPEL» մակնիշի ավտոմեքենայի թափքում հայտնաբերված ապօրինի որսված կենդանի խեցգետնի վերաբերյալ։ 


 


Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ.Հ.-ն Հերհերի ջրամբարից ապօրինի որսացել է 43 կգ խեցգետին։


 


Ապօրինի որսված կենդանի խեցգետնի ողջ խմբաքանակն առգրավվել է և բաց է թողնվել Հերհերի ջրամբար։


 


Իրավախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության։


 


 ԲԸՏՄ


 


 


 


 


Leave a Comment