26 մարտի 2026 – 11:51 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի ներկայացուցիչները սկսել են ելույթները Պրահայում անցկացվող գեղասահքի աշխարհի առաջնությունում։ Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը հանդես է եկել կարճ ծրագրում և հաջող ելույթով հավաքել է 67.12 միավոր:
21 զույգերի պայքարում նրանք զբաղեցրել են 8-րդ հորիզոնականը և ապահովել մասնակցությունն ազատ ծրագրին, որը տեղի կունենա մարտի 26-ին։
Կարճ ծրագիրը նրանք կատարում են Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ուղեկցությամբ:
Աշխարհի առաջնության շրջանակում Հայաստանը ներկայացրել է նաև Սեմյոն Դանիլյանցը։ 19-ամյա մարզիկը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում ելույթ կունենա մարտի 26-ին, իսկ ազատ ծրագիրը նախատեսված է մարտի 28-ին, հայտնում է ԿԳՄՍՆ-ն:
Գեղասահքի աշխարհի առաջնությունն անցկացվում է մարտի 24-29-ը։
Իտալիայում փետրվարին կայացած ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի որակավորման փուլում Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը վաստակել էին 66.27 միավոր` զբաղեցնելով 14-րդ տեղը: