Աբու Դաբիում երկու մարդ է զոհվել հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքից հետո բեկորների ընկնելու հետևանքով: Այս մասին հայտնել է էմիրության կառավարության մամուլի ծառայությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Միջադեպի հետևանքով զոհվել է երկու անձ, երեքը ստացել են վնասվածքներ, ինչպես նաև վնասվել են մի շարք ավտոմեքենաներ: Հետագա տեղեկատվությունը կտրամադրվի սահմանված կարգով», – ասվում է հաղորդագրության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: