ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՄԱՐՏԻ). Ուժի մեջ է մտել Շենգենյան համաձայնագիրը. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Բանգլադեշ՝ Անկախության օր, Մալի՝ Ժողովրդավարության օր, Վիետնամ՝ Երիտասարդության օր, Զրադաշտականներ` Զրադաշտի ծննդյան օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1701- հիմնադրվել է Վենետիկի հայոց Մխիթարյան միաբանությունը:

1920-Հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Սալիմովի, Թեյմուր բեկ Նովրուզովի և Ալի աղա Շիխլինսկու ղեկավարած զորքերը փորձել են գրավել Դալի Ղազարի զորքի կողմից պաշտպանվող Ասկերանը և շրջակա բնակավայրերը։

1920-Զանգեզուրից Ղարաբաղ է ուղարկվել փոխգնդապետ Թարվերդյանի փոքրիկ ջոկատը, որն, ի վերջո, հետ է վերադարձել՝ կապված նրա հետ, որ Ջեբրայիլում ադրբեջանական ուժեր չեն հայտնաբերվել։

1928- ծնվել է նկարիչ, պրոֆեսոր Ռոմանոս Սարգսյանը։

1958- վախճանվել է բանաստեղծ Ազատ Վշտունին:

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Նեպալի հետ։

1999- Միչիգանի դատարանը հայազգի բժիշկ Ջեք Գևորգյանին՝ «Դոկտոր մահին», մեղավոր է ճանաչել էֆտանազիա իրականացնելու համար։

2002- պաշտոնապես սկսվել է Հյուսիսային պողոտայի շինարարությունը:

2006- Վաշինգտոնում Հայաստանի ու «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի միջև կնքվել է համաձայնագիր, որով առաջիկա 5 տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը պետք է ստանար 235 միլիոն դոլար։

2007- ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է կառավարության հրաժարականը` կապված վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան հետ:

2008-Հյուսիսային պողոտայում ծառայություն իրականացնող ոստիկաններն սկսել են բերման ենթարկել պողոտայով «քաղաքական զբոսանք» իրականացնող անձանց։

2008- վախճանվել է ֆրանսահայ երգիչ Ժակ Դուվալ յանը։

2014- կառավարության որոշմամբ Հայկական ատոմակայանի շահագործումը երկարացվել է ևս 10 տարով:

2019- բացվել է «Սպայկա» ագրոհոլդինգի՝ պանրի և կաթնամթերքի այլ տեսակների ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարանը։

2020-«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսային վարակից մահվան առաջին դեպքը Հայաստանում։

2021- Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել այն հոդվածը, որի հիմքով Մարտի 1-ի գործով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին։

ԱՇԽԱՐՀ

1169- Սալահ ադ Դինը դարձել է Եգիպտոսի էմիր։

1483 -ծնվել է իտալացի նկարիչ և ճարտարապետ Ռաֆայելը։

1668 -Անգլիան ստացել է Բոմբեի նկատմամբ հսկողություն։

1713 -Իսպանիան Անգլիային իրավունք է տվել զբաղվել ստրկավաճառությամբ իր ամերիկյան տարածքներում։

1720 -վախճանվել է կսմիթավոր երաժշտական գործիքներ պատրաստող իտալացի վարպետ Պիետրո Գվարներին։

1797-վախճանվել է շոտլանդացի երկրաբան Ջեյմս Հաթոնը։

1812- Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տեղի է ունեցել երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է մոտ 20000 մարդ։

1827- վախճանվել է գերմանացի մեծագույն կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր Լյուդվիգ վան Բեթհովենը։

1828- ավստրիացի երգահան Ֆրանց Շուբերտը տվել է իր միակ հասարակական համերգը։ 1845 -ԱՄՆ-ում արտոնագրվել է բժշկական լեյկոպլաստը։

1881- Թեսալիան ազատագրվել և մտել է Հունաստանի կազմ։ 1911- ծնվել է ամերիկացի դրամատուրգ, գրող և բանաստեղծ Թենեսի Ուիլ յամսը։

1923- վախճանվել է ֆրանսիացի դերասանուհի Սառա Բեռնարը։

1933 -ծնվել է իտալացի կինոռեժիսոր Տինտո Բարսը։

1934- Մեծ Բրիտանիայում մտցվել են քննություններ ավտոմեքենա վարելու համար։

1941- ծնվել է անգլիացի կենսաբան Ռիչարդ Դոկինզը։

1944 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը Պրուտ գետի շրջանում դուրս են եկել ԽՍՀՄ-ի սահմանից։

1945- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան զորքերը գրավել են ճապոնական Իվոձիմա կղզին։

1947- ԽՍՀՄ-ում արգելվել է մահապատիժը։

1953-ամերիկացի բժիշկ Ջոնս Էդվարդ Սոլկը հայտարարել է, որ հաջողությամբ փորձարկվել է իր ստեղծած պատվաստանյութը պոլիոմիելիտ հիվանդության դեմ։

1960 -հիմանադրվել է նոր ֆուտբոլային մրցաշարը՝ Եվրոպական երկրների գավաթակիրների գավաթը։

1971- Արևել յան Պակիստանն անջատվել է Պակիստանից, և ստեղծվել է Բանգլադեշի Հանրապետությունը։

1973 -Լոնդոնյան ֆոնդային բորսա առաջին անգամ թույլատրել են մուտք գործել կանաց։

1979 -Իսրայելի վարչապետ Բեգինը և Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը երկտարյա բանակցությունների արդյունքում կնքել են Եգիպտա-իսրայել յան խաղաղության պայմանագիր։

1995- ուժի մեջ է մտել Շենգենյան համաձայնագիրը։

1996- Միջազգային արժութային ֆոնդը Ռուսաստանին տրամադրել է 6,9 միլիարդ դոլար վարկ, որը ամենամեծ վարկն է այդ ֆոնդի պատմության մեջ։

1999 -արձանագրվել է «Մելիսսա» վիրուսի հայտնվելը, որը կարճ ժամանակում ամբողջ աշխարհում վարակել է հարյուր հազարավոր համակարգիչներ։

2000 -Վլադիմիր Պուտինն ընտրվել է Ռուսաստանի նախագահ։

2001 -Աֆղանստանում իշխող Թալիբան շարժման ներկայացուցիչները լրագրողներին ցուցադրել են Բամիան պրովինցիայում ժայռերի վրա փորված Բուդդայի հսկայական արձանների ոչնչացումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Leave a Comment