Պատրաստ եմ լինել բանտում, ենթարկվել այս ամենին այնքան, որքան կպահանջի իմ երկրի` Հայաստան աշխարհիս ազատագրումը․ Բագրատ Սրբազան



Tert.am-ը գրում է.


Պատրաստ եմ լինել բանտում, ենթարկվել այս ամենին այնքան, որքան կպահանջի իմ երկրի` Հայաստան աշխարհիս ազատագրումը: Ասված է Բագրատ Սրբազանի հայտարարության մեջ։



«Մարտի 11-ին Եվրոպայի խորհրդարանում ՀՀ վարչապետի աթոռը զավթած, սահմանադրական կարգը տապալած, սեփական ժողովրդին ռմբահարած և քաղաքական, հոգևոր-բարոյական բռնաճնշումների ենթարկած, հարյուր հազարավոր հայրենակիցների հայրենազրկման, էթնիկ զտման, Բաքվի բանտերում մեր եղբայրների տառապանքի պատճառ հանցագործությանը հանցակից անձը անդրադարձել է նաև ինձ՝ Բագրատ արք. Գալստանյանիս և Հայ Եկեղեցուն ընդհանրապես` լոկ իրեն հատուկ ստախոսությամբ և խաբեությամբ:

Այս գրությամբ իրեն չեմ անդրադառնալու, քանի որ իր հետ ամեն ինչ առավել քան պարզ է:


Խոսքս ուղղված է Եվրոպայի Խորհրդարանի պատգամավորներիդ, որ հոտնկայս ծափահարում էիք ստին ու կեղծիքին: Անկեղծ ասած` տարիները և իրադարձությունները փաստել են ձեր երկակի չափանիշների մասին, թե ինչպես ձեր աշխարհաքաղաքական նպատակահարմարությունից բխած կարող եք ոտնահարել մարդկային իրավունքը` անհատական և ազգային, բարոյականությունը, արդարությունը և ճշմարտությունը` ձեր գերակա շահերով առաջնորդված, և միևնույն ժամանակ, ամենաբարձրը աղաղակելով այդ ամենի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment