Թրամփը կարող է մարտի 28-ին հայտարարել Իրանի հետ հրադադարի մասին

Իսրայելական պաշտոնյաների գնահատմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է արդեն այս շաբաթ օրը՝ մարտի 28-ին, հայտարարել Իրանի հետ հրադադարի մասին․ այս մասին չորեքշաբթի հայտնել են իսրայելական լրատվամիջոցները։

Պետական հեռուստառադիոընկերություն KAN-ը, հղում անելով իրազեկ իսրայելական աղբյուրին, տեղեկացրել է, որ Թել Ավիվում մտահոգություն կա, թե Վաշինգտոնը կարող է ժամանակավորապես դադարեցնել ռազմական գործողությունները՝ Թեհրանի հետ բանակցությունների ճանապարհ հարթելու համար:

Leave a Comment