Սոցիալ-հոգեբանական մակարդակում էլ պետք է խաղաղվենք. վարչապետ

Սոցիալ-հոգեբանական մակարդակում էլ պետք է խաղաղվենք. վարչապետ

«Խաղաղությունը հաստատել ենք քաղաքական մակարդակում, բայց երբ խոսում ենք խաղաղության խնամքի մասին, նշանակում է՝ սոցիալ-հոգեբանական մակարդակում էլ պետք է խաղաղվենք»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելել է, որ հակառակ դեպքում կկորցնենք խաղաղությունը։

«Երբ մենք այդ խոսույթը շարունակում ենք, մտնում ենք կոնֆլիկտի մեջ բոլորի հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ կոնֆլիկտի մեջ մտնելուց հետո հասկանում են, որ ռեսուրսները բավարար չեն և սկսում են երաշխավորներ փնտրել։

Նա նշել է, որ պետք է հասնել խաղաղ նավահանգստի, ինչը նշանակում է, որ պետք է խաղաղվել. «Խաղաղվել՝ նշանակում է տնավորվել, բողչաները քանդել և դասավորել պահարաններում, այսինքն՝ անցնել մշտական բնակության ռեժիմի»։

Ըստ նրա, եթե վերադարձի օրակարգերի թափանիվը պտտենք, «տարածաշրջանից մեծ կտորը ականջն է մնալու, և այդ պրոցեսի մեջ գիտենք՝ սովորաբար ով է ամենաշատը տուժում»։

Leave a Comment