Իրանի խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը, ենթարկվել են բազմաթիվ ավիահարվածների, հաղորդում է «Աշ-Շարք» հեռուստաընկերությունը։
Թեհրանում, երկրի հյուսիս-արևելքում գտնվող Մաշհադում, երկրի կենտրոնական մասում գտնվող Սպահանում, ինչպես նաև հարավային Շիրազ քաղաքում և Պարսից ծոցի ափին գտնվող Իսլամական Հանրապետության ամենամեծ նավահանգստային քաղաքներից մեկում՝ Բանդար Աբբասում, ինտենսիվ ռմբակոծություններ են ընթանում։
Ավիահարվածների հետևանքով պատճառված վնասի կամ հնարավոր զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։