Բաքուն կրկին դժգոհ է Անկարայից․ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Թուրքիայում հակաադրբեջանական արշավի պատվիրատուն Էրդողանի դստեր ամուսինն է

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել այն մասին, որ Իլհամ Ալիևը Իսրայելին խոստացել է հնարավորություն ընձեռել՝ ռազմական հարձակում իրականացնել Իրանի դեմ Ադրբեջանի տարածքից: Ավելին, տեղեկություն կա նաև այն մասին, որ հենց Ադրբեջանն է պատրաստվում ներխուժել Իրան: Այդ մասին երեկ խոսել է Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին ղեկավարներից մեկը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը:

«Թուրք հայտնի զինվորական, ծովակալ Ջիհադ Յայջին թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը հյուսիսից ներխուժում են պատրաստում դեպի Իրան՝ Ադրբեջանի տարածքից: Նրա տեղեկությունների համաձայն, թուրքական հետախուզությունը տեղեկացրել է ադրբեջանցիներին այն մասին, որ Նախիջևանում այդ հայտնի հրթիռը իրականում արձակվել է Իսրայելի կողմից, և որի նպատակն է եղել հիմք նախապատրաստել՝ որպես պատրվակ, որ Ադրբեջանը կարողանա արդարացնել իր ներխուժումը Իրանի տարածք»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Ինչպե՞ս է թուրքական հասարակությունը վերաբերվում դրան, որ Ադրբեջանը դաշնակից է Իսրայելին, այն դեպքում, երբ Թուրքիան այդ երկրին թշնամության մեջ է մեղադրում: Իսկ Բաքվում ինչպե՞ս են վերաբերվում Թուրքիայում իրենց հանդեպ ահա այդպիսի վերաբերմունքին:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment