Այրվում է «Կանազ» մշակույթի տունը․ Ազատության պողոտան պատվել է սև ամպերով

«Կանազ» մշակույթի տանը բռնկված հերդեհը, ըստ երևույթին, խոշոր է։ ABC Media-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ Ազատության պողոտան պատված է սև քուլաներով, ծուխն էլ երևում է մի քանի հարյուր մետրից։

Ըստ ՆԳ նախարարության հաղորդագրության՝ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

«Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է «Թիվ 3 կանչ». դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment