Իսրայելը հայտարարել է Իրանից նոր հրթիռի արձակման մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են, որ Իրանից Իսրայելի ուղղությամբ ևս մեկ հրթիռի արձակում են հայտնաբերել, և հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը վերացնելու ուղղությամբ։

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը հայտնաբերել են Իրանից Իսրայելի պետության տարածքի ուղղությամբ արձակված հրթիռների արձակում: Հակաօդային պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ», – ասվում է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Leave a Comment