ՔՊ-ի վիճակն իսկապես վատ է

Թորոսյան Արսենն է անակնալ մատուցել հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին՝ տեղեկացնելով, որ ապրիլի 1-ից 10000 դրամով կբարձրանան նրանց նպաստները: Ավելին՝ «Պսիխը» նաև հայտնել է, որ այն քաղաքացիները, որոնց անհատական ծրագրով ցուցված են տակդիրներ, կարող են ստանալ հավաստագրված կազմակերպություններից ամսական 120 հատ՝ 36000 դրամի չափով. էական թեթևացում կլինի նրանց և ընտանիքների համար:

Թոշակների բաձրացումից հետո, փատորեն, հերթը հասավ նպաստներին, ինչը, իհարկե, վատ չէ. տարեկան միլիարդներով փող են ուտում բյուջեից, թող մի քիչ էլ խոցելի խմբերի մասին մտածեն, նրանց կյանքը բարելավելու համար փող գտնեն: Այստեղ, սակայն, հարցն այլ է, և այն քաղաքական է:

Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ եթե ամռանն ընտրություններ չլինեին, Արսենը երբևէ տակդիրների «պամպերսերի» թեմա կանե՞ր, թե՞ խորապես թքած կունենար խնդրի վրա այնպես, ինչպես նախորդ ժամանակահատվածում: Սա նշանակում է, որ Հայաստանը քիչ թե շատ նորմալ երկիր կարող է դառնալ թերևս միայն այն դեպքում, եթե ընտրություններ տեղի ունենան ոչ թե ամեն 4-5 տարին մեկ, այլ գոնե տարին մեկ, իսկ առավել նախընտրելի է՝ ամեն շաբաթ. այդ դեպքում իշխանությունները ջանք ու եռանդ, փող ու նյարդեր չեն խնայի ու կաշխատեն անել այնպես, որ երկրում դժգոհ մարդ չմնա, որ նիկոլամերձ չինովնիկներից բացի մյուս քաղաքացիներն էլ պատշաճորեն օգտվեն պետական բյուջեի բարիքներից, որ սոցիալական խզվածքը Հայաստանումգնալով չխորանա:

Հուսանք՝ քաղաքացիները տեսնում ու ճիշտ հետևություններ են անում ու գերի չեն գնա այսօրինակ տրյուկներին. հետո մարդկանց քթից են բերելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment