2027-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկի վաճառքը

2027-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկի վաճառքը

25 մարտի 2026 – 17:36 AMT

PanARMENIAN.Net – Ազգային ժողովն ընդունել է օրենք, որով 2027 թվականի հունվարի 1-ից կսահմանվի պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկե տարաների վաճառքի արգելք։ Օրենքը ընդունվել է երկրորդ և վերջնական ընթերցմամբ։

Որոշ բացառություններ կկիրառվեն՝ մասնավորապես աղբի տոպրակների, կափարիչով պլաստիկ շշերի, ինչպես նաև յուղի, մսի և հացահատիկի փաթեթավորման համար օգտագործվող պայուսակների դեպքում, հայտնում է Factor.am-ը:

Առևտրի և հանրային սննդի օբյեկտների կողմից այս արգելքի խախտման համար կկիրառվի նախազգուշացում, այնուհետև տուգանք՝ 100–150 հազար դրամ:

Leave a Comment