Նախաձեռնություն՝ ուղղված անշարժ գույքի գնորդների իրավունքների լիարժեք ու արդյունավետ պաշտպանությանը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 25-ի արտահերթ նիստում:

Նախագծերի փաթեթի ընդունումն ուղղված է անշարժ գույքի գնորդների իրավունքների լիարժեք ու արդյունավետ պաշտպանությանը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացվել է երկու խմբագրական առաջարկ:

Հարակից զեկուցող Լիլիթ Մինասյանն ընդգծել է նախագծի ընդունման հրատապությունը եւ առաջարկել կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել լրամշակված նախագծին:

Leave a Comment