Դանիայի վարչապետը հրաժարական է տվել

Դանիայի կառավարության ղեկավարը՝ Մետտե Ֆրեդերիկսենը, հրաժարական է տվել երկրի արքա Ֆրեդերիկ X-ի հետ հանդիպումից հետո:

The Guardian-ը գրում է, որ երեկ անցկացված ընտրություններում, Ֆրեդերիկսենի «Սոցիալ-դեմոկրատներ» կուսակցությունը ցույց տվեց վերջին հարյուրամյակում վատագույն արդյունքը՝ ստանալով քվեների 21,9 տոկոսը։ Սոցիալիստական ժողովրդական կուսակցությունը՝ 11,6 տոկոսը, իսկ «Վենստրե» կուսակցությունը՝ 10,1 տոկոսը։ Մնացած կուսակցությունները ստացան 10 տոկոսից պակաս ձայն։

Այսպիսով, ո՛չ ձախ-կենտրոնական «կարմիր բլոկը», ո՛չ աջ-կենտրոնական «կապույտ բլոկը» չեն կարողացել խորհրդարանում մեծամասնություն ձևավորել, ինչը Եվրոպական լրատվամիջոցների գնահատմամբ՝ զգալիորեն դժվարացնում է կառավարման կոալիցիայի ձևավորումը։

Leave a Comment