Ուկրաինական հակամարտության կարգավորման բանաձևը պետք է հաշվի առնի Ռուսաստանի շահերը, ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտենում են ուկրաինական հակամարտության հնարավոր կարգավորմանը։
«Անկախ նրանից, թե մենք մոտենում ենք, թե ոչ, բանակցությունների յուրաքանչյուր փուլ, հավանաբար, քայլ է դեպի կարգավորման բանաձևի իրական որոնումը, և մեզ համար, առաջին հերթին, մի բանաձև, որը հաշվի է առնում մեր շահերը», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով շփումները շարունակվում են։ Մոսկվան ողջունում է Վաշինգտոնի ջանքերը և ակնկալում է, որ ԱՄՆ-ն կշարունակի իր բարի ծառայությունները որպես միջնորդ Ուկրաինայի բանակցություններում, հավելել է Պեսկովը։
