Մարտը բնապահպանական միջոցառումներով հագեցած ամիս է։ Բնապահպանական օրացույցում «կանաչ» օրերը հետևում են մեկը մյուսին։ Ամիսը մեկնարկեց Վայրի բնության համաշխարհային օրով և ավարտվեց Օդերևութաբանության համաշխարհային օրվա հանդիսավոր միջոցառմամբ։
Մարտի 21-ին նշվեց Անտառների միջազգային օրը՝ ամենամյա տոն, որը նվիրված է անտառների պահպանությանը։ Այն հռչակվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ և առաջին անգամ նշվել 2013 թվականի մարտի 21-ին։
Իսկ ահա մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է։ Ամեն տարի մարտի 22-ին ՄԱԿ-ի հաստատություններից մեկը նշանակվում է համակարգող՝ ամբողջ աշխարհում Ջրի համաշխարհային օրվա շրջանակներում միջոցառումներ անցկացնելու համար: Ջրային ռեսուրսների բազմակողմանիությունը ներկայացնելու նպատակով ամեն տարի ջրի օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են նոր թեմաներով:
Մարտի 23-ը Համաշխարհային օդերևութաբանական օրն է: Ամեն տարի այս օրը նշվում է հատուկ կարգախոսով՝ մարդկանց ուշադրությունը հրավիրելով այս բնագավառում տվյալ պահին ակտուալ որևէ թեմայի վրա: 2026 թվականին օդերևութաբանի օրվա կարգախոսն է՝ «Դիտարկելով այսօր՝ պաշտպանում ենք վաղը»։
Օդերևութաբանության համաշխարհային օրվա առթիվ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ ընդգծելով, որ նրանց գործունեությունն ունի առանցքային նշանակություն ոչ միայն բնապահպանական համակարգի, այլև երկրի անվտանգության, տնտեսության կայունության և հասարակության բարեկեցության ապահովման գործում։
Նախարարը վստահություն է հայտնել, որ ոլորտի մասնագետների հետևողական և համակարգված աշխատանքը, ինչպես նաև միջազգային համագործակցության զարգացումը շարունակելու են նպաստել երկրի դիմակայունության բարձրացմանը և կլիմայական մարտահրավերների արդյունավետ հաղթահարմանը։Մարտը բնապահպանական միջոցառումներով հագեցած ամիս է։ Բնապահպանական օրացույցում «կանաչ» օրերը հետևում են մեկը մյուսին։ Ամիսը մեկնարկեց Վայրի բնության համաշխարհային օրով և ավարտվեց Օդերևութաբանության համաշխարհային օրվա հանդիսավոր միջոցառմամբ։
Մարտի 21-ին նշվեց Անտառների միջազգային օրը՝ ամենամյա տոն, որը նվիրված է անտառների պահպանությանը։ Այն հռչակվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ և առաջին անգամ նշվել 2013 թվականի մարտի 21-ին։
Իսկ ահա մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է։ Ամեն տարի մարտի 22-ին ՄԱԿ-ի հաստատություններից մեկը նշանակվում է համակարգող՝ ամբողջ աշխարհում Ջրի համաշխարհային օրվա շրջանակներում միջոցառումներ անցկացնելու համար: Ջրային ռեսուրսների բազմակողմանիությունը ներկայացնելու նպատակով ամեն տարի ջրի օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են նոր թեմաներով:
Մարտի 23-ը Համաշխարհային օդերևութաբանական օրն է: Ամեն տարի այս օրը նշվում է հատուկ կարգախոսով՝ մարդկանց ուշադրությունը հրավիրելով այս բնագավառում տվյալ պահին ակտուալ որևէ թեմայի վրա: 2026 թվականին օդերևութաբանի օրվա կարգախոսն է՝ «Դիտարկելով այսօր՝ պաշտպանում ենք վաղը»։
Օդերևութաբանության համաշխարհային օրվա առթիվ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ ընդգծելով, որ նրանց գործունեությունն ունի առանցքային նշանակություն ոչ միայն բնապահպանական համակարգի, այլև երկրի անվտանգության, տնտեսության կայունության և հասարակության բարեկեցության ապահովման գործում։
Նախարարը վստահություն է հայտնել, որ ոլորտի մասնագետների հետևողական և համակարգված աշխատանքը, ինչպես նաև միջազգային համագործակցության զարգացումը շարունակելու են նպաստել երկրի դիմակայունության բարձրացմանը և կլիմայական մարտահրավերների արդյունավետ հաղթահարմանը։