ԿԸՀ-ն հրավիրել է միջազգային համաժողով՝ Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ երկրների մասնակցությամբ

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավիրել է միջազգային համաժողով՝ Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի (A-WEB) գործադիր խորհրդի անդամ երկրների, ինչպես նաև այլ ընտրական մարմինների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն տարածած հաղորդագրությունից։

Համաժողովի գլխավոր թեմաներն են՝

․Ընտրությունների կառավարման ոլորտում միջազգային համագործակցություն

․Թվային նորարարություն, կարողությունների զարգացում եւ ինստիտուցիոնալ ուսուցում։

Համաժողովը հարթակ է թվային նորարարության, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և ընտրությունների կառավարման ոլորտում միջազգային համագործակցության վերաբերյալ փորձի փոխանակման համար:

Համաժողովը երեք թեմատիկ նիստեր է հրավիրել, որոնցից առաջինը վերաբերում է «ՀՀ ընտրական համակարգի վարչարարությանը»։ Այս նիստի ընթացքում հյուրերին ներկայացվել է ՀՀ ԿԸՀ-ի կառուցվածքը, մանդատը և հիմնական գործառույթները, ինչպես նաև հունիսի 2026 թվականի 7-ին նշանակված ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները՝ կարևորելով ԿԸՀ-ի ընթացիկ միջազգային գործընկերությունների և համագործակցության նախաձեռնությունները:

«Թվային տրանսֆորմացիան ընտրական վարչարարությունում» նիստին քննարկվել է ընտրական կառավարման մեջ թվային գործիքներ և համակարգեր ներդրած ընտրական մարմինների փորձը, ինչպես նաև թվային փոխակերպման հետ կապված հնարավորություններն ու մարտահրավերները:

Երրորդ նիստը կրել է «Կարողությունների զարգացում և ինստիտուցիոնալ համագործակցություն» խորագիրը։ Այս նիստի ընթացքում քննարկման հիմնական առանցքն է եղել կարողությունների զարգացման նախաձեռնությունների, ինստիտուցիոնալ ուսուցման և ընտրական համակարգերի ամրապնդման հարցում միջազգային համագործակցության դերը։

 

Leave a Comment