Երկու օր առաջ եմ խոսել Քըլըչի հետ. Ռուբեն Ռուբինյանը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին



Հայ-թուրքական հարաբերությունների մասին նորության դեպքում կհայտնեմ, այս պահին նորություն չկա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ նորություն կա Հայաստան-Թուրքիա հարաբերություններից:



Հարցին՝ բանակցային գործընթացը կանգնե՞լ է, Ռուբինյանը պատասխանեց. «Չէ՛, չի կանգնել, բայց նոր ասելիք չունեմ»:


Մեկ այլ հարցի, թե երբ է վերջին անգամ խոսել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ, Ռուբինյանը պատասխանեց՝ երկու օր առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment