Իրանը Հորմուզի նեղուցով անցնելու թույլտվություն կտա միայն «ոչ թշնամական» երկրների նավերին

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով անցնելու թույլտվություն կտրամադրվի միայն «ոչ թշնամական» նավերին, որոնք իրենց երթուղին նախապես կհամակարգեն Թեհրանի հետ։ Այս մասին գրում է Financial Timesը՝ հղում անելով Իրանի արտգործնախարարության նամակին, որը ուղարկվել է Միջազգային ծովային կազմակերպությունի անդամներին։

Նամակում նշվում է, որ Իրանը միջոցներ է ձեռնարկել՝ կանխելու նեղուցով «ագրեսորների և նրանց աջակիցների թշնամական գործողությունները»։

Ըստ նույն աղբյուրի՝ ԱՄՆի, Իսրայելի և հակամարտության մյուս մասնակիցների հետ կապ ունեցող նավերին չի թույլատրվի անցնել նեղուցով։

Միաժամանակ Թեհրանը նշում է, որ «ոչ թշնամական» նավերը կարող են օգտվել նեղուցից միայն նախապես համաձայնեցնելով իրենց երթուղին իրանական կողմի հետ։

Leave a Comment