Այսօր Ադրբեջանի Հանրապետության տարածքով տարանցմամբ դեպի Հայաստանի Հանրապետություն նախատեսվում է ուղարկել հացահատիկով բեռնված հինգ վագոն։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունից։
Հացահատիկը, պարարտանյութերը և այլ ապրանքներ պարբերաբար տարանցիկ կերպով տեղափոխվում են Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան։ Հիշեցնենք, որ նմանատիպ նախորդ առաքումը տեղի էր ունեցել մարտի 23-ին՝ 7 վագոն հացահատիկ, բեռի ընդհանուր քաշը կազմում էր 488 տոննա։