Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական գործողության ընթացքում վիրավորվել է մոտ 290 ամերիկացի զինծառայող, հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) խոսնակին։
Նրա խոսքով՝ հակամարտության ընթացքում վիրավորված 290 զինվորներից 255-ը վերադարձել են ծառայության, իսկ 10 ամերիկացի զինծառայողներ ծանր վիրավորվել են։ Ավելի վաղ հաղորդվում էր 200 վիրավորի և 13 զոհի մասին մարտերում։
Այս շաբաթվա սկզբին Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին հայտարարել էր, որ ԱՄՆ զինված ուժերը թաքցնում են Իրանի դեմ ագրեսիայի ընթացքում զոհվածների և վիրավորների իրական թիվը։