Իրանը հայտարարել է Իսրայելի և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման 80-րդ ալիքի մեկնարկի մասին

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) մարտի 25-ին հայտարարել է «Ճշմարիտ խոստում — 4» գործողության շրջանակներում հարձակումների 80-րդ ալիքի մեկնարկի մասին:

Հարվածներն ուղղված են Իսրայելի հյուսիսային Սաֆեդ քաղաքում գտնվող ռազմաբազային, ինչպես նաև Թել Ավիվի, Կիրյաթ Շմոնայի և Բնեյ Բրակի օբյեկտներին:

Իրանը հայտարարել է տարածաշրջանում՝ մասնավորապես Քուվեյթում (Ալի ալ-Սալեմ, Արիֆջան), Հորդանանում (Ալ-Ազրաք) և Բահրեյնում (Շեյխ Իսա) գտնվող ամերիկյան ռազմաբազաներին հարվածելու մասին:

Հարձակման ընթացքում կկիրառվեն տարբեր տեսակի բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր:

Հարձակման այս ալիքը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է Իրանի հետ հնարավոր բանակցությունների և պատերազմի մոտալուտ ավարտի մասին, ինչը Թեհրանը պաշտոնապես հերքում է:

Իրանի ներկայացուցիչները նշել են, որ այս գործողությամբ պատասխանում են Իրանի տարածքին հասցված ԱՄՆ-իսրայելական հարվածներին և շարունակելու են պայքարը մինչև «ագրեսիայի լիակատար դադարեցումը»: 

Leave a Comment