
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) մարտի 25-ին հայտարարել է «Ճշմարիտ խոստում — 4» գործողության շրջանակներում հարձակումների 80-րդ ալիքի մեկնարկի մասին:
Հարվածներն ուղղված են Իսրայելի հյուսիսային Սաֆեդ քաղաքում գտնվող ռազմաբազային, ինչպես նաև Թել Ավիվի, Կիրյաթ Շմոնայի և Բնեյ Բրակի օբյեկտներին:
Իրանը հայտարարել է տարածաշրջանում՝ մասնավորապես Քուվեյթում (Ալի ալ-Սալեմ, Արիֆջան), Հորդանանում (Ալ-Ազրաք) և Բահրեյնում (Շեյխ Իսա) գտնվող ամերիկյան ռազմաբազաներին հարվածելու մասին:
Հարձակման ընթացքում կկիրառվեն տարբեր տեսակի բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր:
Հարձակման այս ալիքը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է Իրանի հետ հնարավոր բանակցությունների և պատերազմի մոտալուտ ավարտի մասին, ինչը Թեհրանը պաշտոնապես հերքում է:
Իրանի ներկայացուցիչները նշել են, որ այս գործողությամբ պատասխանում են Իրանի տարածքին հասցված ԱՄՆ-իսրայելական հարվածներին և շարունակելու են պայքարը մինչև «ագրեսիայի լիակատար դադարեցումը»: