«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է․
«Մեր երկրին պետք է ոչ թե նոր Սահմանադրություն, այլ հստակ և նպատակային սահմանադրական փոփոխություններ։
Այն է՝ պետության կառավարման համակարգը պետք է դարձնել ավելի հավասարակշռված և բացառել դրա կենտրոնացումը մեկ անձի ձեռքում։
Պետությունը չպետք է կախված լինի մեկ մարդուց, և որևէ մեկը չպետք է կարողանա միանձնյա որոշել երկրի ճակատագիրը։
Այս նպատակին հասնելու համար նոր Սահմանադրություն գրելու անհրաժեշտություն ամենևին չկա»։